
Ծնվել է
1991 թ․ մայիսի 1-ին Երևանում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը, երեխան ու հայրենիքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և երեխայի հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են որ
Նա բարի էր, ուրախ, կամեցող, աշխատասեր, հայրենասեր և հարգալից վերաբերմունք ուներ յուրաքանչյուրի հանդեպ։
Երազում էր
Որ երեխաները մեծանան, կրթվեն և շարունակեն ապրել իրենց հայրենիքում։ Նաև ցանկանում էր մեծ ընտանիք ունենալ։
Յուրահատկություններ
Մեծ սերը իր ընտանիքի և երեխայի նկատմամբ։
Վերջին խոսքերն էր
«Ես պայքարելու եմ մինչև վերջ, որ իմ երեխային ոչ ոք չկարողանա նեղացնել։ Կպայքարեմ, քանի կամ»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 20, Ջաբրայիլ։ Նա փրկել է հինգ մարդու կյանք և շատ մարդկանց է օգնություն ցուցաբերել։ Չնայած նահանջի հրամանին՝ շարունակել է առաջ գնալ ու պայքարել՝ ցուցաբերելով մեծ քաջություն և նվիրվածություն հայրենիքին։