hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սպարտակ Մարգարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002 թ․ մարտի 19-ին Երևանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Շրջապատող մարդիկ, հարազատները։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, ընկերների հետ։ Չուներ սիրած էակ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Անչափ բարի և ազնիվ մարդ էր։

Երազում էր
Սովորել, տուն ունենալ, ամուսնանալ և ունենալ չորս բալիկ։

Յուրահատկություններ
Հոգատար և չափազանց ուշադիր էր։

Վերջին խոսքերն էր
Տատիկին ասել է․ «Լա՛վ եմ, չանհանգստանաք, շատ ուշ կզանգեմ»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 10-ին, Հադրութում։ Զոհվել է զինտեխնիկայի պայթյունի հետևանքով։