hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Դավիթ Մնացականյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թվականի հունվարի 4-ին, Վանաձորում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Աշխատելն ու մեծ տարիքի մարդկանց հետ շփվելը: Բնույթով աշխույժ էր։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և դասընկերների հետ։ Փորձում էր կյանքի ամեն րոպեն վայելել։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Աշխատասեր, ընկերասեր, առույգ և ընկերներին միշտ թիկունք էր կանգնում։

Երազում էր
Դյուդոյով ավելի մեծ հաջողությունների հասնել:
Յուրահատկություններ
Սիրում էր մրցանակները միշտ նույն օրը տանել իր անկյունում կախել, որ իր աշխատանքի արդյունքը տեսներ նոր քներ։

Վերջին զրույց
Դասընկերները ասում էին՝ «Գաք, սա ենք անելու», իսկ նա պատասխանում էր. «Հլա տեսեք, մենք գալիս ենք, որ մի հատ էլ բան կազմակերպեք»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Հադրութում։ Զոհվել է տրակտորի պայթյունի հետևանքով: