
Ծնվել է
1982 թ․ հունվարի 30-ին Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։
Ընկերներն ու հարազատները հիշում են որ
Ուրախ, նվիրված և հարգված մարդ էր։ Ուշադիր էր իր գործի նկատմամբ և սիրում էր շրջապատի համար լավ տրամադրություն ստեղծել։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Երեխաների հետ։
Երազում էր
Որ երեխաները՝ Լիդիան ու Հայկը ուսադիրներ կրեն, Լիդիան նոտար կամ դատախազ դառնա, Հայկն իր գործը շարունակի, Դիանան բժշկուհի դառնա։
Ասում էր
Պետությունը սահմանից է սկսվում։
Յուրահատկություններ
Շատ պահանջկոտ էր իր և դիմացինի նկատմամբ, շատ մեծ տեղ էր տալիս կարգապահությանը։
Վերջին զրույց
Նոյեմբերի 5-ին, ժամը 10։05-ին։ Չնայած ծանր իրավիճակին, տրամադրությունն այնքան էլ վատ չէր։ Խոսակցության ընթացքում լսվում էին ուժեղ կրակոցների և պայթյունների ձայներ։ Նա ասել է, որ 5 րոպեից նորից կզանգի, բայց այդպես էլ չի զանգել։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ նոյեմբերի 5։ Նա անդադար վառելիք և սնունդ էր տեղափոխում մի դիրքից մյուսը, որ ոչ ոք սոված չմնա։