
Ծնվել է
1974 թ․ հունվարի 1-ին Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը և հողը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և հարազատների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Լավ ընկեր էր, արժանի որդի և հոգատար ամուսին։
Երազում էր
Ազատագրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և պահպանել մեր հողերը։
Յուրահատկություններ
Նա միշտ ժպտում էր, սիրված էր իր բարության և ազնվության համար։
Վերջին զրույց
Հոկտեմբերի 9-ին։ Չի ցանկացել ասել, որ որդու հետ գտնվում են Ջաբրայիլում։ Փոխարենը ասել է․ «Ջերմուկում ենք»։ Խոսակցության ժամանակ կինը ասել է․ «Կարենին չթողնես գնա, տաքարյուն է, առանց երկմտելու առաջ կգնա»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 14, Ջաբրայիլ։