hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արայիկ Գրիգորյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1970 թ․ հունիսի 24-ին Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենանվեր աշխատանքը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, դստրերի և թոռնիկների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են որ
Հավատարիմ, ազնիվ մարդ էր, շատ ընկերասեր, աշխատասեր և ազգասեր։

Պատմում է դուստրը
Հիանալի հայր էր, լավագույն ամուսին, ջերմ պապիկ, հոգատար որդի։

Յուրահատկություններ
Շատ կարգապահ էր, երբեք աշխատանքից չէր ուշացել։ Չնայած պաշտոնին, երբեք չէր կորցրել մարդկային հատկությունները և միշտ կարեկցող ու ներող էր գտնվել դիմացինի հանդեպ։

Սիրում էր
Այգի մշակել։

Վերջին զրույց
Զոհվելուց մեկ օր առաջ է խոսել հարազատների հետ։ Միշտ համոզել են, որ հետ գա, իր գրասենյակում աշխատի, բայց ինքը պատասխանել էր, որ պետք է մնա մարտի դաշտում՝ օրինակ ծառայելու երիտասարդներին։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ նոյեմբերի 5, Սղնախի շրջան։ Զոհվել է չորս զինակից ընկերների հետ միասին։