hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Կամո Շահբազյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1979 թ․ օգոստոսի 27-ին Երևանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Երեխաները, ընտանիքը և նրանց հետ կապված լավ բաները։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ, ազատ օրերին սիրում էր նրանց տանել քաղաքից դուրս՝ բնության գիրկ, այնպիսի վայրեր, որտեղ դեռ չեն եղել։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Կատակասեր, բարի, կամեցող և ընտանիքին նվիրված մարդ էր, ով երեխաների համար պատրաստ էր ամեն ինչի։

Երազում էր
Սեփական տուն ունենալ՝ շրջապատված մրգատու ծառերով։ Ասում էր․ «Տղերքս մեծանան, սարեր ենք շուռ տալու»։

Յուրահատկություններ
Շատ բարի, կնոջ նկատմամբ հոգատար և բոլորին օգնող մարդ էր։

Վերջին զրույց
Ընտանիքից է հարցրել և ասել․ «Բոլորին կբարևես, էրեխեքին լավ նայի, ամուր գրկի, ուժեղ եղի։ Ես դուխով գնում եմ առաջ, չլացես, արցունք չգնա աչքերիցդ։ Ամեն ինչ լավ կլինի։ Դու ամեն բանի պատրաստ եղիր»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 11-ին Մարտունիում։

Մարտական ընկերները պատմում են
Գերությունից երկու զինվոր է փրկել։