
Ծնվել է
1981 թ․ սեպտեմբերի 2-ին Կոտայքի մարզի Արզականում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամեն մի լավ գործը, իր ձեռքբերումները։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների, երեխաների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Կյանքով լեցուն, թասիբով, կյանքը սիրող մարդ էր։
Երազում էր
Իր երեխաներին տեսնել բարձունքում։ Ցանկանում էր, որ նրանք լավ սովորեն և պիտանի մարդ դառնան։
Յուրահատկություններ
Շատ տաքարյուն էր, շուտ բռնկվող, բայց միևնույն ժամանակ՝ շատ բարի։
Վերջին զրույց
Հոկտեմբերի 10-ին, առավոտյան 9։30․ «Դուք պետք է ուժեղ լինեք, լավ ապրեք, Էրեխեքին լավ նայեք։» Երբ կինը հարցրել է․ «Բա խի ես էդպես ասում, կգաս, միասին կանենք»։ Նա պատասխանել է․ «Ես դեռ չգիտեմ ինչ վիճակում եմ հետ գալու, բայց դու, ի վերջո, պարտավոր ես ուժեղ մնալ և շարունակել Էրեխեքին հասցնել իրենց նպատակներին»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 10-ին Հադրութում։ Պատերազմի օրերին Շուշիում ջարդել է զինվորական խանութի պատուհանը, որպեսզի բոլորին ապահովի զինվորական տաք համազգեստով ու կոշիկներով։ Անկախ ամեն ինչից՝ միշտ առաջ է գնացել և մինչև վերջ պայքարել է՝ առանց ետ նայելու։