
Ծնվել է
1967 թ․ հունիսի 5-ին Կոտայքի մարզի Նուռնուս գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը, որսորդությունը, և մեղվապահությունը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Զբաղվելով որսորդությամբ և մեղվապահությամբ։ Նաև սիրում էր բնության մեջ գտնվել և ազատ ժամանակն անցկացնել ընկերների ու ընտանիքի հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բարի, կամեցող, աշխատասեր և օգնող մարդ էր։ Նա շատ նվիրված էր իր ընտանիքին։
Երազում էր
Թոռներին տեսնել և նրանց հետ ժամանակ անցկացնել։
Յուրահատկություններ
Ինքը միշտ լավ ու բարի բաներ էր ասում և մեկ - մեկ էլ անկեղծանում էր մտերիմների հետ։
Վերջին խոսքերն էր
«Գնում եմ պատերազմ»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 13-ին Մատաղիսում, Արամո ջոկատի հետ։