hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մարատ Հովհաննիսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1961 թ․ օգոստոսի 2-ին Երևանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքի հանդեպ սերը։ Մարատն ակտիվ մասնակցել է բոլոր պատերազմներին՝ սկսած 1990-ականներից։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Թոռների հետ և իր աշխատանքի վայրում։ Շատ էր սիրում իր աշխատանքը և մեծ մասամբ զբաղվում էր սիրած գործով։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Հայրենասեր, բոլորին օգնող և հասնող մարդ էր։

Երազում էր
Տեսնել իր հայրենիքը ազատ ու անկախ՝ պատերազմներում հաղթանակած։

Յուրահատկություններ
Առանձնանում էր իր ընկերասիրությամբ, միշտ հարմարվում էր բոլորին։

Սիրում էր
Զբաղվել մանրահատակների հավաքմամբ ու գորգերի տեղադրմամբ։

Վերջին խոսքերն էր
«Էսքան ժամանակ գնացել եմ, չեմ զոհվել, բայց եթե զոհվեմ էլ՝ իմացեք, մեր հայրենիքի համար եմ զոհվելու»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 7-ին Ֆիզուլիի և Հադրութի մերձակայքում։ Մարտական ընկերները պատմում են, որ շատ կյանքեր է փրկել՝ ճիշտ ուղի ցույց տալով և խելամիտ որոշումներ ընդունելով։ Այդ ուղղորդումների շնորհիվ շատերը փրկվել են։