hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վազգեն Գալստյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է

2002թ. ապրիլի 17-ին Երևանում

Գիտության մարդ պիտի դառնար

Գերազնցությամբ ավարտել է 2 դպրոց, անվճար ընդունվել ռադիոֆիզիկայի ֆակուլտետ

Նվիրված էր կրթությանն ու գիտությանը

Անհագ սեր ուներ կրթության հանդեպ, ֆիզմաթ դպրոցի պատվելով հայրիկի հետ խնդրագրքեր էր կազմում

Սիրում էր

Ժամանակ անցկացնել ընկերների հետ, ֆիլմեր դիտել

Նվիրվող էր ու ընկերասեր

Ասում էր՝ եթե մեկին լավություն եմ անում, տեսնում եմ նրանց աչքերի փայլը, ես երջանկանում եմ

Պլանավորել էր

Բանակից գալ, ուսումը շարունակել, Հայաստանին արժանի զավակ լինել

Ընտանիքն ամեն ինչից վեր էր դասում

Շատ խոնարհ էր, համեստ, խելացի, հարգալից

Վերջին զանգը

Հոկտեմբերի 1-ին ժամը 4-ի սահմաններում էր, մայրը խնդրեց ուշադիր լինել, հերոսություն չանել

Պատասխանը հստակ էր

Պետք է պայքարենք

Տարհանում էին ավելի լուրջ վիրավորներին

Խնդրեց տղաներին օգնել, հետո իր հետևից գալ

Վերջին մարտը

2020թ. հոկտեմբերի 2, Ջրական