
Ծնվել է
2001 թ․ հոկտեմբերի 18-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ, ովքեր իրենից մեծ էին։
Սիրած աղջիկ ուներ, բայց աղջիկն ասում էր․ «Ծառայի՛, արի՛, նոր կհասկանանք»։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Տաքարյուն, բռնկվող, թասիբով, աշխատասեր, ընտանիքին նվիրված։
Երազանքները
Ուզում էր ռեստորան բացել բանակից հետո։
Կարևոր փաստեր
Եկեղեցում դպիր էր, հետո՝ խոհարար։ Նաև երգում էր։
Վերջին զրույց
«Իմ թզբեխը կուղարկե՛ս։ Մեզ տանում են ապահով տեղ»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 27-ին Վարանդայում։ Շատ ճարպիկ, ոչնչից չի վախեցել, ամեն տեղ օգնել է բոլորին։