hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Միքայել Աթոյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1984 թ․ նոյեմբերի 6-ին Շիրակի մարզի Ախուրյան համայնքում։ Սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Եղել է մայոր։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը։ Միշտ ասում էր․ «Հայրենիքս, նոր՝ ընտանիքս»։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Երեխաների և զինվորների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ լավ ծնող էր և օրինակելի ամուսին։ Հայրենիքի նվիրյալ զավակ էր։ Զինվորները ասում էին․ «Մայոր Աթոյանը եղել է գումարտակի Խաղաղության աղավնին», բարության մարմնացում։

Երազում էր
Որդին մեծանա հայրենասեր, իսկ աղջիկները ավարտեն բժշկական համալսարանը։ Նաև նախատեսում էր ծառայությունից հետո նորից մտնել ՊՆ և շարունակել իր գործունեությունը։

Յուրահատկություններ
Գյումրեցու հումոր ունենալը, որը հաճախ օգտագործում էր։

Վերջին զրույցը
Հոկտեմբերի 18-19-ին։

  • Ո՞ւր ես գնում, Աթոյան։
  • Պոստեր։
  • Բայց դո՞ւ պիտի գաս։
  • Ես գնում եմ, դու հզոր ես, ամեն ինչի կդիմանաս։
  • Ես առանց քեզ հզոր չեմ։
  • Դու ամեն ինչի էլ կդիմանաս։ Ձեզ լավ նայեք։

Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 20-ին մեկնել է ԼՂՀ, որտեղ թշնամու գրոհները հետ է մղել և թշնամուն մեծ կորուստներ հասցրել։