
Ծնվել է
2001 թ․ օգոստոսի 29-ին, Ստեփանակերտում։ Ուսումն ու զարգացումը նրա կյանքի ուղենիշերն էին։
Սիրված եղբայր ու դասընկեր
Ամենաշատը կապված էր քրոջ հետ։ Ընկերների ու համադասարանցիների շրջանում համբավ ուներ որպես խելացի ու հավատարիմ մարդ։
Նպատակն էր դառնալ լավ մարդ
Երազում էր բժիշկ դառնալ, բայց նախ և առաջ ուզում էր լինել պարզապես լավ մարդ՝ մարդկային արժեքների կրող։
Նրան «կարմիր խաչ» էին ասում
Արսենն աշխատում էր լուռ։ Չէր սիրում խոսել, սիրում էր օգնել՝ գործով։
Պինդ մնացեք, սաղ նորմալ ա լինելու
Երբեք չէր բողոքում, չէր հայտնում, որ առաջնագծում է։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ նոյեմբերի 9-ին Մարտունի 2-ում։ Վերջին ժամն էր զինադադարի նախօրեին, բայց ռմբակոծությունը շարունակվեց։
Հերոսական քայլերը
Ցատկ կատարեց ու փրկեց ընկերոջը՝ զոհվելով ինքը։ Բազմաթիվ զինվորներ են պատմել, որ իրենց կյանքը փրկել է Արսենը։
Պարգևներ
Հայրենիքի համար ցուցաբերած արիության համար արժանացել է «Արիության» և «Մարտական ծառայության» մեդալների։