
Ծնվել է
1985 թ․ օգոստոսի 26-ին ԼՂՀ, Մարտունու շրջանում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքի հաջողությունները։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։ Երբ երեխաները դեռ փոքր էին, շատ էր սիրում խնամել նրանց և խաղալ իրենց հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բոլորի կողմից սիրված, հարգված մարդ էր՝ նվիրված ընտանիքին ու հայրենիքին։
Երազում էր
Ավարտին հասցնել տունը։ Կինը կատարել է երազանքը նրա զոհվելուց հետո։
Յուրահատկություններ
Մաքրասիրությունն ու հայրենասիրությունը։ Կինը ցանկանում է, որ երեխաներն էլ այդ հատկանիշները ժառանգեն իրենց հորից։
Վերջին խոսքերն էր
«Երեխաներիս լավ կնայես, ամեն ինչ լավ է, խոստանում եմ, շուտով հետ կգամ»։ Խոսակցության կեսից ասել է․ «Դուրս եմ գալիս, հետո կգա,մ կշարունակենք խոսակցությունը»։
Վերջին հերոսական մարտը եղել է
Նոյեմբերի 9-ին Մարտունիում։ Փորձել է հրամանատարին դուրս բերել մարտական գոտուց, ընկած դիերը հետը տանել։ Այդ ժամանակ էլ զոհվել է հրետանու հարվածից։