
Ծնվել է
1987 թ․ սեպտեմբերի 4-ին Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղում։
Կյանքի մնացած մասն ապրել է Մարտունիում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Աշխատանքի հետ կապված ցանկացած դրական փոփոխություն։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ, խաղեր խաղալով կամ զբոսանքի գնալով։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նա շատ հարգված մարդ էր, բարի, համեստ ու աշխատասեր։ Շատ նվիրված էր ընտանիքին և աշխատանքին։
Երազում էր
Ունենալ սեփական տուն, ապահովել իր երեխաներին ուսումով և ֆինանսով։
Վերջին խոսքերն էր
«Այստեղից հնարավոր չի տուն գալ, երեխաներիս լա՛վ կնայես»։
Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 14-ին։ Պատերազմի ընթացքում չի հանձնվել, շարունակել է կռիվը և զոհվել։