hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հարություն Վարդանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1996 թ․ մայիսի 13-ին Գեղարքունիքի մարզի Տրետուք գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր զինվորական շորերը հագնելը և դիրքեր բարձրանալը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Քույրիկի, հայրիկի, մայրիկի և իր զինվորական ընկերների հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
«Թագավոր» տղա էր՝ ամբողջ գյուղում ու համայնքում սիրված։
Մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ՝ փոքր։

Երազանքները
Գեղեցիկ տուն կառուցել, ամուսնանալ ու շատ բալիկներ ունենալ։

Սովորություններ, որոնք նրան յուրահատուկ էին դարձնում
Ամեն ինչով յուրահատուկ էր։

Վերջին զրույցը
Վերջին անգամ ասաց․ «Լավ կմնա՛ք, պապային լա՛վ կնայես, կգնաք քույրիկի մոտ»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․հոկտեմբերի 2-ին, Քարվաճառի 105 դիրքում։