
Ծնվել է
1984 թ․ սեպտեմբերի 18-ին Հադրութի շրջանի Ազոխ գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Երեխաների հետ ժամանակ անցկացնելը, քանի որ ծառայության հետ քիչ ժամանակ էր ունենում ընտանիքի հետ անցկացնելու համար։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և բարեկամների հետ։ Ծառայությունից վերադառանալով՝ միշտ այցելում էր բոլոր բարեկամներին։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Խիզախ, համբերատար ու հոգատար մարդ էր, ով պատրաստ էր կյանքը տալ հանուն դիմացինի։
Երազում էր
Որդիները մեծանան խելացի ու բանիմաց և հայրենիքը ազատ լինի։
Յուրահատկություններ
Խորհրդավոր ու կյանքով լցված ժպիտը։
Վերջին խոսքերն էր
«Հաջորդը ես եմ լինելու, անունս ցուցակներում կա, եթե մի օր իմանաս ինձ բան է եղել, չզարմանաս»։
Վերջին հերոսական մարտը եղել է
Նոյեմբերի 10-ին Մարտունիում։ Փրկել էր զինվորի կյանք։