
Ծնվել է
1980 թ․ մարտի 3-ին Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր ընտանիքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։ Միաժամանակ կարողանում էր լավ համատեղել աշխատանքն ու ընտանիքը։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Կյանքով լեցուն, հայրենիքին նվիրված ու պատրաստակամ մարդ էր, նաև շատ ընկերասեր ու բարյացակամ։
Երազում էր
Սեփական տուն կառուցել, գնել ավտոմեքենա և շատ երեխաներ ունենալ։
Յուրահատկություններ
Նվիրվածությունը հայրենիքին։ Պատերազմի ընթացքում ասել էր․ «Եթե ես հետ գամ, բա 18 տարեկաններն ի՞նչ անեն»։
Վերջին խոսքերն էր
Հոկտեմբերի 15-ի առավոտյան կնոջը ասել է․ «Դու ես կարևորը, քեզ լա՛վ նայիր»։
Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 15-ին Ջրականում։ Հրադադարի ժամանակ՝ զոհերին դուրս բերելու ընթացքում, անօդաչու սարքի հարվածից կորցրել է ոտքերը, հիվանդանոցի ճանապարհին՝ մահացել։