
Ծնվել է
1978 թ․ Հունվարի 24-ին Երևանում։ Մանկուց նրա գլխավոր ոգեշնչումն ու ուրախությունը հայրենիքի բարեկեցությունն էր։
Ընտանեկան կյանքը
Ամուսնացած էր, սիրում էր երեխաների հետ անցկացնել իր ազատ ժամանակը, գնահատում էր ընտանեկան ջերմությունը։
Անձնական հատկությունները
Մարդամոտ էր, ազնիվ ու հայրենասեր։ Հարազատները հիշում են նրա նուրբ հումորն ու երեք լեզվի իմացությունը։
Երազանքները
Երազում էր խաղաղության մասին, ցանկանում էր ապրել ազնիվ ու անկախ հայրենիքում։
Վերջին խոսքերը
Ես չեմ ուզում իմ տղաներին թողնեմ չլուծված հարցերով հայրենիք։ Ես պիտի մասնակցեմ այդ հարցի լուծմանը։
Վերջին մարտը
Տեղի է ունեցել Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում 2020 թ․ հոկտեմբերի 21-ին։ ԱՄՆ-ից եկել էր կամավոր։ 11 հոգանոց խմբով ստացել էր առաջադրանք պաշտպանել դիրքը․ դիմադրել է մինչև վերջ՝ ապահովելով 10 զինակիցների հետնահանջը։