
Ծնվել է
1985 թ․ հունվարի 18-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Աշխատանքից տուն վերադառնալը և երեխաների հետ ժամանակ անցկացնելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Երեխաների հետ՝ զբոսնելով, խանութներ կամ խաղահրապարակ գնալով։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Պատասխանատու էր, հայրենասեր և նվիրված իր աշխատանքին։
Երազում էր
Որդիները՝ Վահագնը և Վահեն, մեծանան հայրենասեր ու հաջողակ։
Յուրահատկություններ
Նվիրվածությունը ընտանիքին և կնոջը։
Վերջին խոսքերն էր
«Չգիտեմ՝ կփրկվեմ, թե՝ չէ», ասել էր կնոջը և խնդրել, որ որդիներին լավ նայի։
Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 14-ին Ջրականում։ Վիրավոր լինելով, փորձել էր փրկել իր ընկերոջ կյանքը։