
Ծնվել է
1991 թ․ հունիսի 21-ին Վարդենիսի Ծովակ գյուղում։ Մեծացել է ջերմ ընտանեկան միջավայրում, որի սերը նրան միշտ ոգեշնչել է։
Ընկերների շրջանում
Ընկերները նրան նկարագրում են որպես բարի, ընկերասեր ու խելացի մարդու։ Ժամանակը սիրում էր անցկացնել նրանց հետ։
Սիրո կորուստը
Սիրած աղջիկ ուներ, ով, ցավոք, մահացել էր ավտովթարի հետևանքով։ Այդ կորուստը խորապես ազդել էր նրա վրա։
Խառնվածքը
Շատ խելոք էր ու զուսպ։ Իր առանձնահատուկ հանգստությունն ու հոգատար վերաբերմունքը դուր էր գալիս բոլորին։
Վերջին զրույցը
Վերջին զանգի ժամանակ մի փոքր հիվանդ էր, բայց հանգստացրել է հարազատներին, ասել, որ ամեն ինչ լավ է և բոլորին փոխանցել բարևներ։
Վերջին մարտը
Տեղի է ունեցել Քելբաջարում 2020 թ․ հոկտեմբերի 13-ին։ Դիրքերում մշտապես հոգ էր տանում ժամկետային զինվորների մասին, ասում էր․ «Մենք էստեղ ենք,կարող եք հանգիստ լինել»։