
Ծնվել է
1993 թ․ մայիսի 27-ին Երևանում։
Փոքր տարիքից հետաքրքրվում էր քաղաքականությամբ
Սիրում էր մտածել ու վերլուծել։
Հոգի՝ լի բնությամբ ու երգով
Նյութականը նրա համար կարևոր չէր։ Սիրում էր բնությունը, կենդանիներին, լսում էր հայրենասիրական երգերլ։
Արվեստի ու զգացմունքի մարդ
Սիրում էր նկարել։ Արվեստը նրա ներսի լռությունն էր արտահայտում։
Մարդկանց պիտի օգնենք տեղափոխենք
Ասել էր, ու գաղտնի մեկնել ռազմաճակատ։
Վերջին մարտը
Հադրութից նահանջել էին դեպի Մարտունի 2։ Սոված ու հոգնած չէին նկատել անօդաչու սարքը։ Հարվածը ճակատագրական էր։
Մահացել է
2020 թ․ հոկտեմբերի 28-ին։