
Ծնվել է
1992 թ․ նոյեմբերի 1-ին Գյումրիում։
Ընկերասիրությունը չափ և սահման չուներ
Շատ սիրված էր ընկերների կողմից։
Նպատակ ուներ
Ուզում էր տուն գնել։
Ժպտերես և կյանքով լեցուն էր
Նույնիսկ անծանոթների հետ էր ջերմ։
Սիրած արտահայտությունը
«Մեռնիմ կյանքիդ»։
Երբեք չէր դժգոհում
Կյանքի դժվարություններից։
Եթե ինչ-որ բան չէր ստացվում
Նորից էր փորձում, այնքան, մինչև ստացվեր։
Հայրենիքը
Ամեն ինչից վեր էր։
Սեպտեմբերի 27-ի առավոտյան
Մա՛մ, մեր մոտ հանգիստ է, ոչ մի բան էլ չկա, դու մի անհանգստացի։
Վերջին զրույցը եղբոր հետ
Երբ հարմար լինի, ես կզանգեմ։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 11, Ջրական։