
Ծնվել է
1989 թ․ հունիսի 27-ին Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում։
Ծառայում էր
Հայաստանի խաղաղապահ բրիգադում, ուներ բազմաթիվ պատվոգրեր, շնորհակալագրեր և շքանշաններ։
Սեպտեմբերի 27-ին
Խաղաղապահ բրիգադի հետ տագնապով մեկնում է դիրքեր։
Քարվաճարում, Օմարի լեռներում
Օգնել է ժամկետայիններին։ Վիրավորներին դուրս է բերել վտանգավոր գոտուց։ Զոհված տղերքի դիակները չի թողել մարտի դաշտում։
Նրան «Քեռի» էին ասում
Ընկերները և Քարվաճառի զորամասի գեներալ Արտակ Տոնոյանը։
Բեկորային մահացու վիրավորում
Զոհվում է հենց այն դիրքում, որը պահել էր զինվոր ժամանակ, որտեղ մի քանի տարի առաջ զոհվել էր իր քեռին, նրա հիշատակին դրված խաչքարի մոտ։
Վերջին մարտը
2020 թ․ սեպտեմբերի 29, Քարվաճառ։