hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արմեն Ազիզյան
2023 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1967 թվականի դեկտեմբերի 3-ին Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր ընտանիքն ու երեխաների հաջողությունները։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Աշխատանքի վայրում, բանակում և զորամասում։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ լավ բարի մարդ էր։ Իրեն «Քեռի» էին ասում։

Երազում էր
Երեխաներին հասցնել իրենց նպատակներին։

Յուրահատկություններ
Բարի, ընկերասեր, հոգատար և օգնության հասնող մարդ էր։

Վերջին զրույց
2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ պատերազմը սկսվելուց առաջ։ Դրանից հետո կապն ընդհատվել է։

Վերջին հերոսական մարտը եղել է
2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ճարտարի ջրամբարում։ Զոհվել է գյուղը պաշտպանելու ընթացքում։ Ընկերները պատմել են, որ նա շատ լավ է կռվել, փրկել ու օգնել է շատերին։