hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սասուն Մկրտչյան
2016 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1989 թվականի հուլիսի 10-ին, Երևանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Կյանքը և ծնողները:

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների կամ սիրելի շան հետ: Մնացած ժամանակ հիմնականում աշխատում էր:

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բարի, ուրախ, ազնիվ, ընկերասեր և հայրենասեր էր։ Շատ էր սիրում Հայրենիքը, կյանքը և ծնողներին:

Երազում էր
Ամուսնանալ, ընտանիք կազմել և հայրենիքը ծաղկեցնել։

Յուրահատկություններ
Հարգում էր ծնողներին, շատ բարի և աշխատասեր։ Աշխատանքի մեջ սարսափելի լուրջ էր։

Վերջին խոսքերն էր
«Մամ կարողա էլ չկարողանամ խոսել»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Ապրիլի 2-ին, Թալիշի դիրքերում։