hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Նահապետ Մարգարյան
2022 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1990 թ․ հուլիսի 23-ին Վայոց Ձորի Թառաթումբ գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքի ամեն մի հաջողությունը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Հարազատների, ընկերների, երեխաների հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Մարդկային բարձր արժեքներով օժտված մարդ էր։ Իր հնարավորության սահմաններում ամեն ինչ անում էր, որ իր հարազատների ցանկություններն իրականացնի, գոհացնի։ Յուրահատուկ հայր էր ու սիրող ամուսին։

Երազանքները
Նվիրված էր զինծառայությանը, երազում էր Նախիջևանը հետ վերադարձնել։

Նրան յուրահատուկ դարձնող փաստեր։

2020 թ Ջաբրայիլի պաշտպանական մարտերից հետո ընկերներն անվանում էին նրան «Զորավար»։

Վերջին զրույցը
2022-ին սեպտեմբեր 12-ի առավոտյան։ Տագնապի պատճառով պետք է բարձրանար դիրքեր։ Ասել է կնոջը․ «Խոստացել ես, որ չես լացելու, դու իմ մասին մի՛ մտածի, էրեխեքի մասին մտածի՛, ուշադիր եղի, լա՛վ նայի»։ Սեպտեմբերի 28-ի երեկոյան՝ վերջին զանգի ժամանակ, ասել է, որ լավ է, քնել է և հանգստացել, առօրյայից են խոսել 16։47-ին։

Վերջին հերոսական մարտը
2022 թ․ սեպտեմբերի 28-ին, Ջերմուկում։ Դեպքը տեղի է ունեցել 20։30 սահմաններում։