
Ծնվել է
1978 թ․ ապրիլի 18-ին Նոր Ազնաբերդ գյուղում։
Ամեն օրվա հաջողությունը՝ երազանքի չափ
Նա չէր սիրում խոսել երազանքներից․ հավատում էր, որ օրն արդյունքով փակելը արդեն նվաճում է։
Ընտանիքն ու ընկերները՝ կյանքի կենտրոնում
Հոգատար էր, նվիրված, նպատասլաց։ Նրա կյանքը լցնում էին ընտանիքի սերը և ընկերների ներկայությունը։
Անհանգստությունը՝ հոր սրտում
Վերջին զրույցներում որդու դիրքերի մասին էր հարցնում կնոջից։ Խնդրում էր իմանալ՝ ուր են տեղափոխել նրան։
Անլռելի օգնականը ճակատում
Ջերմուկ տեղափոխվելուց հետո, երբ հայկական տրակտորը մնացել էր ճանապարհին, ինքը և հրամանատարը համառությամբ կարողացել էին գործի դնել այն՝ խրամատների կահավորման համար։
Վերջին մարտը՝ լռության մեջ
2022 թ․ սեպտեմբերի 28-ի երեկոյան՝ ժամը 19։40-ին, ընկավ։