hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Խաչիկ Միսակյան
2022 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1985 թ․ մայիսի 15-ին Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Որսորդությամբ զբաղվելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Երեխաների հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ճարպիկ, աշխույժ, կամեցող, ընկերասեր մարդ։

Երազանքները
Երեխաների համար լավ ապագա ապահովել։

Նրան յուրահատուկ դարձնող փաստեր
Գյուղատնտեսությամբ էր զբաղվում։

Վերջին զրույցը
Սեպտեմբերի 12-ին աղջկա տարեդարձն էր։ Տանն էր։ Կատակներ է արել, ուրախացել էր, և տագնապից հետո ճանապարհվել է։ Սեպտեմբերի 13-ին առավոտյան 5-ին ասել է, որ տեղ է հասել, հետո անհասանելի է եղել։

Վերջին հերոսական մարտը
2022 թ․ սեպտեմբերի 13-ին, Սիսիանում։ Տեխնիկան այնտեղ էր մնացել։