hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Շահեն Սիրեկանյան
2022 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002 թ․ դեկտեմբերի 27-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ֆուտբոլը, սիրում էր նկարել։ Ավարտել էր ծրագրավորման կուրսեր։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ ֆուտբոլ խաղալ։ Ուներ սիրած աղջիկ։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Կյանքով լեցուն, խաղաղության աղավնի, հանգիստ, խելացի, նպատակասլաց, կայուն։

Երազանքներ
Չէր սիրում ժամանակից շուտ ծրագրել, բայց ցանկություն ուներ ունենալ իր բիզնեսը։

Նրան յուրահատուկ դարձնող փաստեր կամ սովորություններ
Եթե նպատակ էր դնում, անպայման, ամեն գնով հասնում էր իր նպատակին։

Վերջին զրույց
Սեպտեմբերի 12-ին։

Վերջին հերոսական մարտ
2022 թ․ սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդում։ Սերժանտ էր, վաշտի հրամանատար, հրետանու հաշվարկի հրամանատար։