hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Լավրենտի Նատոյան
2022 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2004 թ․ ապրիլի 13-ին Երևանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Պարը, փոքր տարիքից սովորում էր մանկավարժական ինստիտուտի պարարվեստի բաժնում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ուներ սիրած աղջիկ։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Եզակի մարդ, տարբերվում էր մյուս եղբայրներից։ Բարի, կամեցող, հասնող, ընկերներին սատար կանգնող։

Երազանքներ
Ունենալ պարի իր սեփական դպրոցը, սովորեցնել հայկական և Կովկասյան պարեր։

Վերջին զրույց
Սեպտեմբերի 12-ին երեկոյան։

Վերջին հերոսական մարտ
2022 թ․ սեպտեմբերի 13-ին Սոտքում։ Իր հիշատակին մեծ համերգ է կազմակերպել պարաստեղծ-բալետմայստեր Կարեն Գևորգյանը։