hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Շավարշ Մարգարյան
2022 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002 թ․ հոկտեմբերի 28-ին Արարատի մարզի Լանջառ գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սպորտը, մասնակցել էր կինգ բոքսի մրցումների և պարգևատրվել։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ, մեծ շրջապատ ուներ։ Ինքն էր համախմբողը։ Ուներ սիրած աղջիկ։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Աշխույժ, եթե որոշում էր մի բան, անպայման կատարում էր։

Երազանքներ
Իր համար նոր տուն առնել։

Վերջին զրույց
Սեպտեմբերի 12-ի գիշերը (13-ին) զանգել է, խոսել հոր հետ և ասել․ «Մամային ասա՝ չնվնվա, ստեղ «անձրև է մաղում»։

Հաց բաժանող էր
Մեքենայով գնում էր ամենավտանգավոր տեղերը։ Չէր վախենում։

Վերջին հերոսական մարտ
2022 թ․ սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդում։
Այդ օրը մեքենան գլխիվայր ընկել էր, ընկերներով գնացել էին օգնության, սակայն ականի վրա պայթել էին, իսկ Շավարշը ուշագնաց է եղել մեքենայի մեջ։ Մնացածը փախել են, ինքն այդպես գերի է ընկել։ Դիակը հանձնել են սեպտեմբերի 17-ին։