hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ավետիք Բեկչյան
2022 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1985 թ․ փետրվարի 20-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հոգով, սրտով զինվորական էր զգում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Զինվորական ընկերների հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Խմբի հավաքողն էր, ուրախացնողը։

Երազանքները
Հայրենիքի հետ էին կապված, նյութական չէին։

Նրան յուրահատուկ դարձնող փաստեր
Երկաթից խոհանոցային պարագաներ էր սարքում ՊՆ-ի համար։

Վերջին զրույցը
Սեպտեմբերի 13-ին, քանի որ իրավիճակը խառն էր, ամբողջ օրը ժամը մեկ զանգել է կնոջը, ընկերներին՝ նույնպես։ Վերջին անգամ ժամը 5-6-ի կողմերը ընկերների հետ է խոսել։ Վերջին զանգը եղել է կնոջը, սեպտեմբերի 14-ի առավոտյան։ Դիրքերում իրենք կապ չեն ունեցել։ Ինքն է կնոջը հարցրել՝ ինչ իրավիճակ է տիրում։ Ասել է, որ չանհանգստանա, եթե կապի խնդիր առաջանա։ Նախօրեին պայթեցրել էին էլեկտրական կայանները։

Վերջին հերոսական մարտը
Զինծառայությունը դադարեցրել էր, այնուհետև 44-օրյա պատերազմից հետո հետ է վերադարձել ծառայության Շամշադինում՝ որպես պայմանագրային զինծառայող։
2022 թ․ սեպտեմբերի 14-ին, Ջերմուկում։ Դիրքերը չեն հանձնել, բայց զինամթերքն արդեն վերջացել էր։ Ըստ պաշտոնական տվյալների՝ զոհվել է 10-ին։