
Ծնվել է
1997 թ․ հունվարի 16-ին Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր աշխատանքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Հաճախակի լինելով ընկերների շրջապատում և զբաղված էր աշխատանքով։
Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Շատ ընկերասեր, ճարպիկ, ասող-խոսող և նվիրված։ Ընկերների համար պատրաստ էր անել ամեն ինչ։
Երազանքները
Նպատակ ուներ բանակից հետո շարունակել աշխատել, վերանորոգել տունը և գնել ավտոմեքենա։
Վերջին զրույց
2022 թ․ սեպտեմբերի 12-ին։ Հետաքրքրվել է բոլորից, ասելով․ «Գիշերը նորից կզանգեմ», բայց չի զանգահարել։
Վերջին հերոսական մարտ
2022 թ․ սեպտեմբերի 13-ին Իշխանասարում։ Վաչիկը հրամանատարին, ով վիրավոր էր, ցույց է տվել առաջին բուժօգնություն։ Չնայած ընկերների կորստին, նա դիրքում մնացել է մինչև վերջ և 4 ժամ շարունակ միայնակ կռվել։