hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հայկ Գասպարյան
2022 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1999 թ․ ապրիլի 16-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Գիտությունը։ Ավարտել էր ԵՊՀ-ի ռադիոֆիզիկայի բաժինը գերազանց առաջադիմությամբ և աշխատում էր որպես գիտաշխատող։ Նաև շախմատի 2-րդ կարգի վարպետ էր, նկարում էր և զբաղվում էր երաժշտությամբ։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ուներ սիրած աղջիկ։ Մեծ մասամբ զբաղվում էր գիտությամբ և ինքնակրթությամբ։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Լուռ ու ժպտերես անձնավորություն։

Երազանքները
Հայկը նպատակ ուներ շարունակել զբաղվել գիտությամբ և կատարելագործվել։ Նա արդեն քաղաքում տուն էր գնել։

Վերջին զրույց
2022 թ․ սեպտեմբերի 12-ին, զանգահարել է և խոսել իր եղբոր հետ։

Վերջին հերոսական մարտ
2022 թ․ սեպտեմբերի 13-ին։ Հայկը կապի պետ էր՝ ավագ լեյտենանտի կոչումով։ Իր հաշվարկների շնորհիվ կարողացել է վաշտը փրկել շրջափակումից։