hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Նարեկ Գալստյան
2022 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1991 թ․ մայիսի 1-ին Արագածոտնի մարզի Նոր Երզնկա գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ֆուտբոլը և կավագործությունը, ուներ գիպսից պատրաստված աշխատանքներ։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Հիմնականում աշխատում էր։ Ուներ սիրած աղջիկ։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Շատ ուրախ և պայծառ մարդ, ով առանձնահատուկ հարգանք ուներ աղջիկների նկատմամբ։

Երազանքները
Ցանկանում էր շարունակել իր աշխատանքը և պատրաստվում էր ամուսնանալ։

Վերջին զրույց
2022 թ․ սեպտեմբերի 13-ին, երբ Նարեկը վիրավորվել էր։

Վերջին հերոսական մարտ
2022 թ․ սեպտեմբերի 20-ին, որտեղ Նարեկը, լինելով ծանր վիրավոր, փորձում էր ժպտալ և քաջալերում էր իր ընկերներին՝ ասելով․ «Տղանե՛ր, չհանձնվե՛ք»։