
Ծնվել է
1995 թվականի հոկտեմբերի 3-ին, Արարատի մարզի Արևաբույր գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սպորտն ու ակտիվությունը: Նա շատ աշխույժ տղա էր, 7-8 տարի զբաղվել է քիք բոքսինգով։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Մտերիմների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ լավ բնավորություն ուներ, մտերիմների հետ մոտ էր, բոլորի կողմից սիրված ու ճանաչված էր։
Երազում էր
Ծառայությունից հետո գար և քիք բոքսինգի խումբ բացեր։ Բանակից չէին կանչել, ինքն է կամավոր գնացել։ Ասում էր՝ «Ինձ Ղարաբաղ տարեք, ինձ ամենավատ տեղը տարեք»։
Յուրահատկությունները
Աշխույժ ու ժպտերես էր, ոչ մեկից չէր նեղանում։ Ասում էր՝ «խաղաղության աղավնին եմ»։
Սիրում էր
Բանաստեղծություններ գրել։ Իր ստեղծագործություններից տվել է մայրիկին, որ նա պահի:
Վերջին զրույց
Եղել է մարտի 15-ին, ու դրանից հետո լուր չեն ունեցել։
Վերջին հերոսական մարտը եղել է
Մարտի 19-ին, Գյուլիստան գյուղում։