hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հենրիկ Սաֆարյան
2022 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2003 թ․ մայիսի 30-ին Էջմիածինում՝ Զվարթնոց թաղամասում

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հարազատների ուրախությունը, հատկապես քույրիկի հաջողությունները։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։ Ուներ սիրած աղջիկ։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են նրան որպես
Դաստիարակված, մարդկային, բարի, օգնում էր բոլորին, ընկերասեր, բարի, ազնիվ։

Երազանքները
Բիզնես սկսել։
Ասում էր՝ «Մե՛րս, դու իմ թագուհին ես, գաս, տես՝ քեզ ո՜նց եմ նայելու»։

Յուրահատկություններ
Համեստություն։ Շատ էր սիրում հավաքները իրենց տանը, երջանկանում էր դրանցից։
«Բարի» բառը իր համար էր ստեղծված։ Ծնողները հետը խորհրդակցում էին։

Վերջին զրույցը
Մոր հետ էր խոսել գիշերը՝ հերթափոխի գնալիս, մայրն անհագստացել է, բայց պատասխանել է, որ ամեն բան նորմալ է։
Հորն ասել էր․ «Պապ ջան, եթե լսես մի բան են չի, ես ոչ գերի կնգնեմ, ոչ դիրքս կհանձնեմ»։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2022 թ․ սեպտեմբերի 13-ին Կապան 101 դիրքում, որի ավագն էր։ 9 հոգով հնարավորինս երկար պահել են իրենց դիրքը։