hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գուգարք Օհանյան
2022 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002 թ․ օգոստոսի 18-ին Արմավիրի մարզում՝ Զարթոնք գյուղում

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքի հաջողությունները։ Երբ իմանում էր, որ երեխա է ծնվել, աշխարհով մեկ էր լինում։ Հարսերի հղիության ընթացքում նրանց հանդեպ շատ ուշադիր էր։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Եղբոր հետ։ Ուներ սիրած աղջիկ։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են նրան որպես
Խիզախ, ուրախ, խելացի, լուրջ, մարդասեր, հասնող, հավասարակշռված, բարի, ընկերասեր։

Երազանքները
Լավ սպորտսմեն դառնալ, լավ իրավաբան դառնալ։

Յուրահատկություններ
Տուն մտնելուց հեռուստացույցով բարձր երաժշտություն էր միացնում, որ ուրախություն լիներ։ Պարացնում էր բոլորին։

Ստեղծագործություններ
2-րդ դասարանում հեքիաթ էր գրել, գիրք էին տպագրել։

Վերջին զրույցը
Տեղի է ունեցել սեպտեմբեր 12-ին, միշտ ցերեկն էր զանգում, այդ օրը երեկոյան զանգեց, շատ խոսեցին, ասաց, որ մայրն իրեն լավ նայի, հետո հավելեց․ «Ոնց որ դմբդմբոցի ձայներ եմ լսում, հետո կխոսենք»։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2022 թ․ սեպտեմբերի 13-ին Իշխանասարում, վիրավոր ոտքով 6 ժամ պահել էր դիրքերը։
Նրա անունով անվանվել է փողոց և դասասենյակ դպրոցում։