hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Տիգրան Բաբիկյան
2022 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2003 թ․ հունիսի 2-ին Արագածոտնի մարզի Կարպի գյուղում։

Ոգեշնչման աղբյուրը
Ոգեշնչվում էր լավ գործեր անելուց։

Ընտանեկան կապը և հիշողությունները
Ժամանակ էր անցկացնում ընկերների և սիրած էակի հետ։

Ընկերների և հարազատների նկարագիրը
Նկարագրում էին որպես բարի, ընկերասեր, նվիրված և կամքի ուժով օժտված մարդ։

Երազանքներն ու առանձնահատկությունները
Երազում էր ընդունվել ֆիզկուլտուրայի համալսարան։ Յուրահատուկ էր իր բնավորությամբ։

Վերջին խոսքը
Սեպտեմբերի 11-ին ասել էր․ «Մամ, գումար է պետք, տղաների ծնունդն ենք նշել, պետք է վերադարձնեմ։ Ոնց եք»։

Վերջին մարտը
Մարտնչել է Ջերմուկում և զոհվել է 2020 թ․ սեպտեմբերի 13-ին՝ նռնակը ձեռքին պայթեցնելով, որպեսզի գերի չընկնի։