hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արսեն Սարգսյան
2022 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1973 թ․ մայիսի 8-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, ընկերների հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Լավ հայր, լավ ամուսին, դրական մարդ, հայրենասեր, բարի։ Ընտանիքում առանց իրեն դժվար է։

Երազանքները
Իրականացել էին՝ երեխաներ ուներ։ Արդեն պապիկ էր։ Ցանկանում էր տուն առնել Երևանում՝ իր երեխաների համար։

Նրան յուրահատուկ դարձնող փաստեր
Խոհարարական հմտությունները։ Սիրում էր կերակրել իր հյուրերին։

Վերջին զրույցը
Ասել է, որ շրջափակման մեջ է և կարող է դուրս չգալ։ Կինը հարցրել է․ «Ի՞նչ ես խոսում»։ Սակայն նա անջատել է։ Սեպտեմբերի 13-ի առավոտյան նամակ է գրել կնոջը․ «Մագ», սակայն չէր պատասխանել այլևս։

Վերջին հերոսական մարտը
2022 թ․ աեպտեմբերի 14-ին, Ջերմուկում։ 44-օրյա պատերազմի ավարտից հետո խնդրել են դուրս գալ, սակայն ասել է՝ դեռ չի ավարտել։ Զոհվել է Ջերմուկում՝ շրջափակման մեջ է ընկել։