hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մերուժան Ստեփանյան
2016 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1993 թվականի հունվարի 17-ին, Գյումրիում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամեն նոր բան ու առհասարակ ամեն ինչ:

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, ընկերների և դասընկերների հետ։ Ընդունվել էր Վազգեն Սարգսյանի անվան զորամաս։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ ընկերասեր, համեստ, հասնող և բոլորի ցավով ապրող երիտասարդ էր։ Միշտ ուզում էր առաջինը օգնել։

Երազում էր
Դառնալ զինվորական, հետո նշանվել, սեփական տուն կառուցել և այգի ունենալ, որտեղ իր ապագա երեխաները կկարողանային խաղալ։

Յուրահատկություններ
Շատ ընկերական, լսող և ըմբռնող էր, մի հայացքից հասկանում էր դիմացինին:

Սիրում էր
Ստեղծագործել, երգեր գրել և խաղալիքներ քանդել հավաքել: Իրենց վերջին զանգի երգը ինքն էր գրել՝ մտածելով, որ այն կրկնվող չի լինի:

Վերջին խոսքերն էր
«Մամ, դու քեզ լավ կնայես, այլևս չզանգես»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Թալիշի դիրքում։ Ապրիլի 2-ին ժամը 5-ից սկսած 14 ժամ կռիվ էին տվել առանց զենքի։