hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Բորիս Կարախանյան
2022 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1999 թ․ հուլիսի 12-ին Մարտակերտի շրջանում՝ Մեծշեն գյուղում

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Պայթուցիկները՝ ասում էր, որ պայթուցիկները ոգեշնչում էին նրան, որպեսզի թշնամու ջարդը տա։ Փոքր ժամանակ սիրում էր ռազմական գործողություններով խաղեր։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Հիմնականում դիրքերում, տանն էր լինում, գնում էր Լեռնային Ղարաբաղ՝ քույրերի մոտ։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են նրան որպես
Խելացի, հոգատար, հանգիստ, կատակասեր, կյանքով լեցուն, ընկերասեր։
Բոլորն ասում էին՝ «Ափսոս, որ Բորիսի նմանը չկա»։

Երազանքները
Խաղաղություն լիներ, տուն, այգիներ ունենալը, որպեսզի քույրերը գային հյուր և մնային երկար։

Յուրահատկություններ
Ասում էր՝ «Մամ, ես որ չլինեմ, ոչ մի ընտանիքի չանիծես, բան չասես, ես գնում եմ հանուն դրա, որ երջանիկ ապրեն»։

Ստեղծագործություններ
Փոքր ժամանակ հեքիաթներ էր գրում։

Վերջին զրույցը
Վերջին զանգի ժամանակ ասել է․ «Մամ, մի բան ասեմ»։ «Ասա»։
«Մամ, քույրերիս լավ կնայե՛ս, ախպորս լավ կնայե՛ք՝ տղամարդ դառնա»

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2022 թ․ սեպտեմբերի 13-ին Ջերմուկում՝ սարերի մոտ։ 17 տարեկանում գյուղը պահել։ Նահանջի հրաման չի ընդունել, ասել է․ «Բա մեր տղաների դիակները ո՞վ պետք ա հանի»։
Գյուղում նրա պատվին 3 օր սուգ են պահել։