hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ռոբերտ Հայրապետյան
2022 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002 թ․ նոյեմբերի 12-ին Բյուրեղավանում

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սիրում էր, երբ մեքենա էին գնում քշելու, քաղաքից դուրս էին գնում, ապրում էր ֆուտբոլով։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են նրան որպես
Աշխուժ, ուրախ, ժիր, ընկերասեր, կազմակերպչական ձիրքով մարդ, բարի, «դուխով», հասուն։

Երազանքները
Ճանաչված ֆուտբոլիստ դառնալ։
Բիզնես ունենալ։

Յուրահատկություններ
Քրոջից, ով հագուստների վրա նկարում էր, պատվել է արել, վրան եղել է գրվածք «memento mori» (հիշիր մահվան մասին) և վերևում ատրճանակ, որից փամփուշտ էր թռչում։

Վերջին զրույցը
Տեղի է ունեցել հոր հետ, ում ասել է, որ ամեն բան «տոշնի ա»։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2022 թ․ սեպտեմբերի 13-ին Իշխանասարում։ Եղել է 2 ոտքից վիրավորված, բայց չէր դադարել կռիվը։ Զոհվել է ընկերոջը օգնության գնալիս։