
Ծնվել է
2003 թ․ հունվարի 24-ին Երևանում։
Երաժիշտ էր
Թառ էր նվագում։
Հումորով էր ու շատ ջերմ
Մեծ սիրտ ուներ։
Եվ սովորում էր, և աշխատում
Փորձում էր հայրիկին օգնել։
Շատ-շատ նպատակներ ուներ
Երազում էր բիզնես ունենալ։
Վերջին ժամանակներում ասում էր
Ծառայեմ գամ, կերևա՝ ինչ եմ ուզում անել։
Միշտ ջանով էր խոսում
Շատ կենսուրախ էր։
Տարեկետման մեջ էր
Բայց դիմում է գրել, որ գնա ծառայի, պարտքը տա հայրենիքին։
Ես պետք է գնամ դիրքեր
Չեմ կարող չկռվել։ Չեմ ուզում ոչ մեկի կյանքի հաշվին ապրել։ Ես պիտի իմ պարտքը տամ։
Մի կողմից կռիվ էր տալիս
Մյուս կողմից վիրավորներին օգնում։
Վերջին մարտը
2022 թ․ սեպտեմբերի 13, Ներքին Հանդ։