
Ծնվել է
2003 թ․ հոկտեմբերի 27-ին Կոտայքի մարզում՝ Քասախ գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Երբ իր մոտ ինչ որ բան ստացվում էր։
Ամեն մի փոքր բանից ուրախանում էր։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։
Ուներ սիրած էակ։
Ընկերներն ու հարազատները նկարագրում են նրան որպես
Աշխուժ, աչքի ընկնող, պարզ, ընկերասեր։
Որտեղ էր Կարենը, այնտեղ խառնաշփոտ էր, խինդ ու ուրախություն։
Երազանքները
Բիզնեսմեն դառնալու երազանք ուներ։ Շատ գումար աշխատել, օգնել շատերին։
Յուրահատկություններ
Առանց ժպիտի Կարենին չէիք տեսնի։
Սիրում էր կյանքը վայելել։
Սիրում էր
Նվագել՝ դաշնամուր ու դհոլ։
Վերջին զրույցը
Չէր սիրում, երբ մայրը դրսում խոսում էր իր հետ, բայց սեպտեմբերի 12-ին զանգեց տեսակապով, երբ մայրը երթուղայինի մեջ էր։ Լուռ նայում էր մորը, Կարենն ասաց՝ «Ոչինչ, որ երթուղայինի մեջ ես, լուռ նայի՛ ինձ»։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2022 թ․ սեպտեմբերի 13-ին Իշխանասար։ Իր վիրավոր ընկերներին մեքենան է նստեցրել, իսկ ինքը բառացել է հետ գնալն ու կռվել մինչև վերջ։