hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Խաչիկ Մինասյան
2022 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1991 թ․ մարտի 19-ին Վայոց Ձորի մարզի Քարագլուխ գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Երեխաները, ընտանիքի հանգստությունը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ավելի քան 13 տարի զինծառայող էր։ Հիմնականում գտնվում էր աշխատանքի վայրում։ Մնացած ժամանակը նվիրում էր ընտանիքին։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Շատ ընկերասեր, ընտանիքին նվիրված, բարի։
Միշտ պատրաստ էր ավելին անել։ Ոչ ոքի չէր մերժում։

Երազանքները
Երազում էր իր երեխաներին մեծացնել և ընտանիքը երջանիկ տեսնել։

Վերջին զրույցը
Վերջին մարտից առաջ 12 օր գտնվել է Զանգակատան դիրքերում։
Իջել է տուն, բայց մեկ ժամ անց՝ մեկնել Ջերմուկ։ Կինն ասել է․ «Զգույշ կլինես»։ Շատ կարևորում էր, որ այդպես պետք է ասեր։

Վերջին հերոսական մարտը
2022 թ․ սեպտեմբերի 14-ին, Ջերմուկ։