hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Նարեկ Հակոբյան
2022 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1994 թ․ հունիսի18-ին Վայքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր աղջիկը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Իր առաջնեկ աղջկա հետ։
Ասում էր, որ իր համար առաջին տեղում զենքն է և ընտանիքը։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Հայրենասեր։

Երազանքները
Ունենալ աղջիկ ու տղա՝ իրականացրել է։ Տղայի անունը Նժդեհ է։
Երեխաներին մեծացնել և հասցնել իրենց նպատակներին։

Նրան յուրահատուկ դարձնող փաստեր կամ սովորություններ
Մասնակցել է Քառօրյա և 44-օրյա պատերազմներին։
44-օրյայի ժամանակ կնոջ հետ վերադարձել է Հայաստան, երբ կինը հղի էր։ Անմիջապես անցել է ծառայության։
Աղջկա ծնունդից հետո աշխատանքի է անցել Քանաքեռի հետախուզությունում։

Վերջին զրույցը
Սեպտեմբերի 12-ի կեսգիշերին։ Գնացել է մարտի՝ նայելով հետ, ասել է, որ հավանաբար հետ չի գալու։ Հրաժեշտ է տվել ընտանիքին, երեխաներին, կնոջը։
Առավոտյան ժամը 5-ին զանգել է և ասել, որ տեղ է հասնում։ Ցերեկը ժամը 3-ին զանգել է կնոջը՝ հորդորելով տեղափոխվել։ Կինն ասել է, որ արդեն գնում են իր հայրիկի տուն։ Վերջին անգամ զանգել է ժամը 5-ին, հարցրել՝ տեղ հասե՞լ են, թե՝ ոչ։ Ապա ասել է․ «Կապի վերջ»։

Վերջին հերոսական մարտը
2022 թ․ սեպտեմբերի 14-ին։ Վերջին մարտում շրջափակումից հանել է իր ընկերներին և փորձել է հանել հրամանատար ընկերոջը՝ Խաչիկին։ Երկուսն էլ զոհվել են կրակոցից՝ գլխի հատվածում։