hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հրանտ Հակոբյան
2022 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1974 թ․ դեկտեմբերի 17-ին Երևանում։ Ապրել է Գնունիում։ Քոչար-Մամիկոնյան խաչմերուկում՝ շենքի վրա, պատկերված է իր նկարը։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ, նվիրված հայր էր։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Ընկերասեր, հայրենասեր, շատ մարդկային, բոլորին հասնող։

Նրան յուրահատուկ դարձնող փաստեր կամ սովորություններ
Ֆուտբոլ շատ էր սիրում։ Այժմ փոքր աղջիկն էլ է սիրում։ Հիմա կինն է բաժանորդագրվել, որ աղջիկը լինի հայրիկի պես։
Մասնակցում էր խաղարկություններին, հետևում էր ամսագրերին։

Վերջին զրույց
Չի հասցրել հրաժեշտ տալ երեխաներին։ Կինն ասել է, որ հիշի՝ սպասողներ ունի տանը։ Բայց նա պատասխանել է, որ չի կարող սպասել, պետք է գնա։ Վերջին անգամ ճանապարհից է խոսել կնոջ հետ, որից հետո այլևս կապ չի եղել։

Վերջին հերոսական մարտ
2022 թ․սեպտեմբերի 12-13-ին, Ջերմուկում։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։
Կնոջը տեղեկացրել են սեպտեմբերի 16-ին։